ՌԴ-ում թոշակառուն դատապարտվել է 3 տարվա ազատազրկման հակապատերազմական մեկնաբանությունների համար
![]() Առաջին Արևելյան շրջանի զինվորական դատարանը Նովոսիբիրսկի 67-ամյա բնակիչ Թախիր Արսլանովին դատապարտել է 3 տարվա ազատազրկման VKontakte-ում հակապատերազմական մեկնաբանությունների համար, հայտնում է Նովոսիբիրսկ 2020 թելեգրամ-ալիքը։ Արսլանովը մեղավոր է ճանաչվել ծայրահեղականության դրդման (ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածի 2-րդ մաս), համացանցում ահաբեկչության մասին հրապարակային կոչերի (ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մաս) և զանգվածային անհնազանդությունների կոչերի համար (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ մաս): Պետական մեղադրող կողմը դատապարտյալի համար պահանջել է 6 տարվա ազատազրկում։ Արսլանովի դեմ գործ հարուցելու պատճառ է հանդիսացել նրա մեկնաբանությունները ВКонтакте-ում մի գրառման տակ՝ Նովոսիբիրսկի Լենինսկի շրջանում զինկոմիսարիատը հրկիզելու մասին, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի վերջին։ Սկզբում տղամարդը կասկածվում էր այս հանցագործության կատարման մեջ, սակայն հարցաքննությունից հետո, ըստ աղբյուրի, նրան ասել են, որ նա գործում ներգրավված է որպես վկա։ Թոշակառուի խոսքով՝ իրեն հետապնդել են «դժգոհ մեկնաբանությունների համար»։ «Աղջիկս Կիևում է ապրում, երբ սկսեցին ռմբակոծել, ես պարզապես կորցրի խելքս, սկսեցի հակապատերազմական մեկնաբանություններ գրել, երեխաս գիշերել է ռումբերի ապաստարանում, հասկանո՞ւմ ես»,- մեկնաբանել է Արսլանովը: Դատապարտյալը վերջին ելույթի ժամանակ հայտարարել է նաև, որ «հակակրանք ուներ երկրի ղեկավարության նկատմամբ», սակայն չի պատրաստվում անօրինական գործողություններ կատարել։ Նովոսիբիրսկի քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել 2023 թվականի փետրվարին։ Արսլանովի տանը երկու խուզարկություն է կատարվել, որի ժամանակ ուժայինները կոտրել են բնակարանի դուռը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
