Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան Զապորոժիեում գյուղ է գնդակոծել, կան զոհեր

629
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 22:12
Ուկրաինան Զապորոժիեում գյուղ է գնդակոծել, կան զոհեր

Զապորոժիեի շրջանի Բասան գյուղը հրետակոծվել է ուկրաինական ԶՈՒ-ի կողմից, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Բալիցկին։

Հրետակոծությունն իրականացվել է ժամը 19։00-ի սահմաններում։

Բալիցկին հավելել է նաև, որ փլատակների տակ դեռևս 12-ամյա երեխա կա, տեղում աշխատում են փրկարարները։