Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.

Ուկրաինայում ծնելիության մակարդակն իջել է անկախության պատմության մեջ նվազագույն մակարդակի

1744
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 18:54
Ուկրաինայում ծնելիության մակարդակն իջել է անկախության պատմության մեջ նվազագույն մակարդակի

Ուկրաինայում ծնելիության մակարդակը հասել է անկախության բոլոր տարիների ամենացածր մակարդակին, երկուշաբթի հայտնում է Opendatabot վերլուծական ռեսուրսը, որը համախմբում է երկրի պաշտոնական տվյալները։
«2023 թվականի վեց ամսում Ուկրաինայում ծնվել է 96755 երեխա, որից 47129-ը՝ աղջիկ, 49626-ը՝ տղա, ինչը 28%-ով պակաս է 2021-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, երբ ծնվել էր 135079 երեխա»,- ասել է աղբյուրը։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում ծնելիության մակարդակը 2013 թվականից սկսած տարեկան կտրվածքով նվազում է մոտ 7%-ով։ Միաժամանակ, ըստ ռեսուրսի, այժմ կա «ծնելիության ամենամեծ անկումը երկրի անկախության ողջ ընթացքում»։ Նախորդ անկումը գրանցվել է 2015 թվականին, երբ ծնելիության մակարդակը տարեկան կրճատվել է 12%-ով, ասվում է զեկույցում։
«Այս տարի ամսական միջինը 16,1 հազար երեխա է ծնվում, համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին երեխաների թիվը տատանվում էր ամսական 21-23 հազարի միջև»,- հայտնում է աղբյուրը։
Ինչպես հայտնել են մասնագետները, 2023 թվականը կլինի ծնելիության աղետալի անկման տարի, և ռիսկեր կան, որ մինչև 2030 թվականը երկրի բնակչությունը կկրճատվի մինչև 35 միլիոնի։