Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Դնեպրոպետրովսկը՝ գնդակոծության տակ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

648
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 18:31
Դնեպրոպետրովսկը՝ գնդակոծության տակ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հրթիռային հարձակման տուժածների թիվը հասել է 53-ի, հեռուստամարաթոնի եթերում հայտնել է քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։ Վիրավորների թվում 30 երեխա կա։

Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը. Վիլկուլի խոսքով՝ այս պահին հայտնի է 4 մահացածների մասին՝ մի կին, նրա 10-ամյա դուստրը և 2 տղամարդ։ Տուժածներից 3-ը, ըստ նրա, ծանր վիճակում են, ևս 1-ը՝ շատ ծանր։

Հուլիսի 31-ի առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգին։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ հրթիռը հարվածել է բնակելի 9 հարկանի շենքին։