Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Լեհաստանը դիպուկահարներ է ուղարկել Բելառուսի հետ սահման

681
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 17:42
Լեհաստանը դիպուկահարներ է ուղարկել Բելառուսի հետ սահման

Լեհաստանը անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում Բելառուսի հետ սահմանին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների տեղակայման մասին լուրերից հետո։ Իրավիճակը քննարկել են Լեհաստանի կառավարության ներկայացուցիչները և իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին, հայտնում է RMF24-ը։
Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը X-ում գրել է, որ դիպուկահարները պարեկություն են իրականացնում սահմանի երկայնքով։