Կոլումբիայում ձերբակալել են նախագահի որդուն
![]() Կոլումբիայի գլխավոր դատախազությունը կալանավորել է նախագահ Գուստավո Պետրոյի ավագ որդուն և նրա նախկին կնոջը՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման գործով։ Այս մասին իր X-ում հայտնել է ինքը՝ Պետրոն։ Որպես երկրի նախագահ՝ ես դատախազությանը տալիս եմ իմ կողմից օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- գրել է նա։ Պետրոն նաև խոստացել է «չմիջամտել ու ճնշում չգործադրել» դատական համակարգի վրա։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Նիկոլա Պետրո Բուրգոսը կալանավորվել է «փողերի լվացման և ապօրինի հարստացման» կասկածանքով, իսկ նրա նախկին կինը՝ Դեյսուրիս Վասկեսը «փողերի լվացման և անձնական տվյալների անօրինական հասանելիության» կասկածանքով։ Նախագահի որդու նկատմամբ հետաքննությունը սկսվել է Վասկեսի՝ Semana ամսագրին տված հարցազրույցից հետո, որտեղ նա ասել է, որ իր նախկին ամուսինն, իբր, փող է ստացել թմրավաճառներից հոր նախընտրական քարոզարշավի համար։ Երկրի ղեկավարի որդին, ըստ գլխավոր դատախազության, միջոցներն իր համար է պահել։ Հարցազրույցի հրապարակումից հետո նախագահը խնդրել է վերահսկողական գործակալությանը հետաքննություն սկսել իր որդու նկատմամբ: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
