«Ադրբեջանական «լրատվամիջոցների» տարածված հերթական հրապարակումը՝ ատելության խոսքի դասական օրինակ». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
![]() ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։ «Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- X-ում գրել է Բադալյանը։ Նա նաև կիսվել է հակասեմականության դեմ պայքարող ամերիկյան «StopAntisemitism» առաջատար կազմակերպության հրապարակմամբ: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է. «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»: «Stop Antisemitism-ը սարսափել է՝ տեսնելով, թե ինչ է հրապարակել ադրբեջանական թերթը: Ադոլֆ Հիտլերն սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի ներկայացուցիչների։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել»,- գրել է կազմակերպությունը X-ում:
|

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
