Աֆրիկայի առաջնորդների երկու երրորդը չեն այցելել Պուտինին. Կրեմլը մեղադրում է Արևմուտքին
![]() Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում պետությունների ղեկավարների սակավ թիվը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ պետությունների «լկտի միջամտության» արդյունքն էր, չորեքշաբթի ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նրանք դիվանագիտական առաքելությունների միջոցով փորձեր են արել ճնշում գործադրել այդ երկրների ղեկավարության վրա՝ կանխելու համար նրանց մասնակցությունը ֆորումին»,- ասել է Պեսկովը ճեպազրույցում: Ըստ Պեսկովի՝ Արևմուտքի միջամտությունը «միանգամայն աղաղակող» փաստ է, որը, սակայն, «ոչ մի կերպ չի խանգարում գագաթնաժողովի անցկացմանը»։ Հուլիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող միջոցառումը լինելու է շատ հագեցած և արդյունավետ, վստահեցրել է նախագահի խոսնակը: Աֆրիկայի 54 երկրներից միայն 17-ն են պատվիրակություններ ուղարկել գագաթնաժողովին՝ պետությունների ղեկավարների մասնակցության մակարդակով, ևս 10-ը՝ վարչապետերի։ Սա կեսն է 2019-ի նմանատիպ ֆորումի մասնակիցների, որտեղ ամենաբարձր մակարդակով ներկայացված էին աֆրիկյան 45 երկրներ։ 5 պետություն ընդհանրապես հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին, իսկ կեսը պատվիրակել է մասնակցությունը երկրորդ կարգի պաշտոնյաներին. 17 երկիր ներկայացված է փոխվարչապետերով և նախարարներով, իսկ 5-ը՝ պարզապես դեսպաններով։ Ուշակովի խոսքով՝ Պուտինն անձամբ ծրագրում է հանդիպել աֆրիկյան պետությունների ղեկավարներից յուրաքանչյուրի հետ։ Նախատեսվում են բանակցություններ Եգիպտոսի, Մոզամբիկի, Բուրունդիի, Զիմբաբվեի, Ուգանդայի, Էրիթրեայի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Լիբիայի, Կամերունի, Սենեգալի, Հարավային Աֆրիկայի, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա-Բիսաուի, Մալիի, Կոնգոյի նախագահների հետ։ Հուլիսի 28-ին Պուտինը մեծ ելույթ կունենա, որում կխոսի բոլոր պետությունների «բազմաբևեռության և հավասարության» վրա հիմնված «նոր աշխարհակարգի» ձևավորման մասին, ասել է Ուշակովը։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
