Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենքը

820
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 20:49
Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է սեռափոխությունն արգելող օրենքը։ Այսուհետ դա հնարավոր կլինի անել միայն բժշկական ցուցումներով։

Փաստաթղթի համաձայն, ամուսիններից մեկի կողմից սեռափոխության դեպքում Ռուսաստանում ամուսնությունը չեղյալ կհայտարարվի։ Նախատեսվում է նաև, որ եթե քաղաքացին ունի սեռափոխության վկայական, ապա նրան կարգելվի երեխա որդեգրել։

Պետության ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթի նորմերը չեն տարածվում այն ​​անձանց վրա, ովքեր փոխել են իրենց սեռը մինչև Ռուսաստանի Դաշնությունում սեռափոխության արգելման մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելը:

Օրենքն ամբողջությամբ հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։