«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի». Մեթյու Միլլեր
![]() «ԱՄՆ-ը շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը՝ առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար։ Մարդասիրական նպատակներով տեղաշարժի դադարեցումն ահագնացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում վստահության ձևավորման ջանքերը խաղաղության գործընթացում»,- Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք տեսակետը, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք ողջունում ենք այն երկխոսությունը, որը առաջ է մղում այս նպատակը»,- նշել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
