Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուշագրավ որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով՝ նրանց բոլորի գործերը իրար միացնելու և մեկ վարույթում քննելու ձևաչափով: Մասնավորապես, լիազորությունները դադարեցված 7 դատավորները՝ Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը և Սիմա Ոսկանդարյանը, Ռաֆայել Մելքոնյանը, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ իրենց լիազորությունները դադարեցվել են իրավունքների կոպտագույն խախտումներով: Եվ, ահա, Եվրոպական դատարանը դատավորների գանգատը ընդունել է վարույթ, բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, և առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։ Դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որևէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել ու որևէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
