ՌԴ ՊՆ-ն սպառնացել է ոչնչացնել հացահատիկ տեղափոխող նավերը
![]() Ռուսաստանը հինգշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հացահատիկի գործարքի դադարեցման պատճառով Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների փոխադրող։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության հեռագրային ալիքը։ «Սևծովյան նախաձեռնության գործունեության դադարեցման և ծովային հումանիտար միջանցքի սահմանափակման կապակցությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ. ըստ այդմ, այդ նավերի դրոշների երկրները կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ Սև ծովի միջազգային ջրերի հյուսիսարևմտյան և հարավարևելյան հատվածներում մի շարք ծովային տարածքներ ժամանակավորապես վտանգավոր են նավարկության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ հացահատիկի գործարքն «անցել է պատմության գիրկը» և խոստացել է կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
