Օդեսան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հրթիռակոծության
![]() Օդեսա նավահանգստային քաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ պայթյուններ են լսվում, գրում է Euronews-ը։ Վնասվել են կարևոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ հացահատիկի և նավթի տերմինալները, մի քանի բնակելի շենքեր: Առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նրանց բեկորներն ու պայթյունն են վնասել բնակելի շենքերը։ Դա «ամենամեծ հարձակումն էր պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է նավահանգստային քաղաքի քաղաքապետը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «դիտավորյալ են թիրախավորել» հացահատիկի արտահանման գործարքում ներգրավված օբյեկտները։ ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է Օդեսայի և Նիկոլաևի տարածքում մոտ 70 հազար տոննա ծավալով վառելիքի պահեստարանների, ինչպես նաև օբյեկտների ոչնչացման մասին, որտեղ, իբր, ահաբեկչություններ են նախապատրաստվել անօդաչու նավակների միջոցով։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար «պատասխան գործողությունների» մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել էր հանցագործություն՝ մեղադրելով Կիևին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
