Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանում 31 կուսակցություն է լուծարվել

537
Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 19:12
Ադրբեջանում 31 կուսակցություն է լուծարվել

Ադրբեջանում 31 կուսակցություն սեփական նախաձեռնությամբ հայտարարել է լուծարման մասին։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ պատրաստվել և ընդունվել է կուսակցությունների գործունեությունը կարգավորող նոր օրենքի նախագիծ։ Ըստ նոր օրենքի՝ կուսակցությունը պետք է ունենա առնվազն 5000 անդամ և պետք է Արդարադատության նախարարություն ներկայացնի իր անդամների ռեեստրը:

Օրենքի՝ ուժի մեջ մտնելու օրվանից 31 կուսակցություններ հայտարարել են իրենց նախաձեռնությամբ լուծարվելու մասին։