Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Ֆրանսիան ՄԱԿ-ում պետք է բարձրացնի Ադրբեջանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը». Ալավերդյան

467
Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 12:00
«Ֆրանսիան ՄԱԿ-ում պետք է բարձրացնի Ադրբեջանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը». Ալավերդյան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, հաջակցություն Արցախի ընթացող ակցիայի ժամանակ, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հստակ քայլեր ակնկալեց Ֆրանսիայից. «Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, պետք է առաջարկի Ադրբեջանի ղեկավարների հանդեպ պատժամիջոցներ: Ես դեմ եմ պատժամիջոցներին՝ ժողովրդի դեմ: Խոսքը հանցավոր քաղաքականության մասին է ու այն իրականացնող հանցավոր ղեկավարների»,- ասաց Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ Արցախի ապաշրջափակման պահանջով երեկ ակցիաներ են իրականացվել նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ու ՌԴ դեսպանատան դիմաց: