Ի՞նչ միջանցք են բացում Վայոց ձորում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին, Հերմոն, Եղեգիս գյուղերի բնակիչների համար մի արտառոց անունով դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել՝ «Էկոլոգիական միջանցքների ստեղծում Հայաստանում»: Ծրագրի հովանավորը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունն է, իրականացնողը՝ Վայոց Ձորում գործող «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ն (ղեկավար՝ Ռուզան Ղազարյան): Կարծես թե վատ ծրագիր չէ, սակայն մեզանում «միջանցք» բառն այնքան է արժեզրկվել, ասոցացվել վատ բաների հետ, որ տարակուսանքի տեղիք է տալիս: Եթե փորձում են զարգացնել էկոտուրիզմը, պահպահել վայրի բնությունն ու կենդանիներին, ի՞նչ կապ ունի այստեղ «միջանցք» բառը: Իսկ հնարավո՞ր է, որ սա Օվերտոնի հերթական պատուհանն է, և հայ հասարակությանն ուղղակի հաշտեցնում են «միջանցք» տերմինի հետ: Առայժմ՝ էկոմիջանցք, հետո արդեն՝ Զանգեզուրի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
