Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
![]() Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «44-օրյա պատերազմը Ավագյանների ընտանիքից խլեց միակ զավակին: Կարենը մի քանի ամիս էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը: Ընկերների հետ կռվեց և անմահացավ՝ հետմահու պարգևատրվելով արիության մեդալով: Կարենի զոհվելուց որոշ ժամանակ անց Նելլի Ավագյանը հասկացավ. եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է կրկին մայրանալ: Հղիության հաստատումից հետո եկավ «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոն: Այսպես «Էրեբունի» ծննդատանը սկսվեց Նելիի երկար ճանապարհը: «Էրեբունի» ԲԿ -ից ասում ենեն, որ Հղիի հուզական վիճակը, ապրումները, առողջական որոշակի խնդիրները բժիշկներին անընդհատ ստիպում էին վերահսկել սպառնացող վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկերը: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկների հետ հղիությունը հնարավոր եղավ հասցնել 36 շաբաթական ժամկետի, որից հետո ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը կատարեց կեսարյան հատումը: Փոքրիկը ծնվել է 3 կգ-ից մի փոքր ավելի քաշով, 47 սմ հասակով: Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, ասում են՝ տանը Կարենի անունը նորից պետք է լսվի: Նելլի Ավագյանը երազում է. փոքրիկն իր հերոս եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի: Մի քանի օրական Կարենը ստիպել է, որ որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ հայտնվի, հիմա նրանք ապրելու թե հույս, թե ցանկություն ունեն: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
