ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիասթափված է Ռուսաստանից
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ խորապես ափսոսում է սևծովյան հացահատիկի գործարքից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշման համար: «Ռուսաստանի Դաշնության այսօրվա որոշումը կհարվածի կարիքավոր մարդկանց ամենուր... Հարյուր միլիոնավոր մարդիկ կանգնած են սովի, իսկ սպառողները՝ կենսական ծախսերի համաշխարհային ճգնաժամի առաջ: Նրանք են վճարելու այս ամենի դիմաց»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում BBC-ն։ Գործարքի կասեցումը նշանակում է, որ ՄԱԿ-ի և Մոսկվայի միջև համապատասխան պայմանագիրը, որը նախատեսված էր ռուսաստանյան հացահատիկի և պարարտանյութերի արտահանումը հեշտացնելու համար, նույնպես դադարեցվել է, հավելել է Գուտերեշը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի նպատակներից մեկը համաշխարհային պարենային անվտանգության ապահովումն է և պարենի համաշխարհային գների կայունությունը։ Գուտերեշը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի համաձայնագիրը պահպանելու նոր առաջարկով։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա ներկայացուցիչը։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
