«Ռուսաստանը դադարեցնում է հացահատկի գործարքի կատարումը»․ Պեսկով
![]() Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատկի գործարքի՝ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն էր: Ցավոք, սևծովյան համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, ուստի դրա գործողությունը դադարեցվում է»,- ասել է Պեսկովը։ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը դուրս գա գործարքից, աշխարհը կտեսնի, որ Մոսկվան երես է թեքել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներին անհրաժեշտ պարենը մատչելի գներով ստանալն ապահովելու հնարավորությունից: Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ներառում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանումը Սև ծովով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
