Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Էրդողանը շրջագայության կմեկնի Պարսից ծոցի երկրներ

649
Երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ., 00:24
Էրդողանը շրջագայության կմեկնի Պարսից ծոցի երկրներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջագայության կմեկնի Պարսից ծոցի երկրներ, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Թուրքական պետության ղեկավարը հուլիսի 17-20-ը ծրագրում է պաշտոնական այց կատարել Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։ Թուրքիայի ղեկավարն այս երկրների ղեկավարների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, միջազգային ու տարածաշրջանային հարցեր։ Մտքերի փոխանակում կլինի նաև համագործակցության զարգացման վերաբերյալ՝ առաջին հերթին տնտեսության և ներդրումների ոլորտում։

Երկուշաբթի օրվանից Էրդողանի եռօրյա շրջագայությունը կսկսվի ԱՄԷ այցով։ Այնուհետև Թուրքիայի ղեկավարը կայցելի Քաթար և Սաուդյան Արաբիա։