Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում կրկին խոշոր հրդեհներ են. բնակչությունը տարհանվում է

689
Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 20:24
Թուրքիայում կրկին խոշոր հրդեհներ են. բնակչությունը տարհանվում է

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի շրջաններից մեկում՝ Բելենում, ուժգին հրդեհներ են բռնկվել:

Ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, հրդեհն ուժեղանում է քամու պատճառով և սպառնում է բնակիչներին, ինչի կապակցությամբ շտապ տարհանման որոշում է կայացվել։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Բելենում բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է 9 ինքնաթիռ, 21 ուղղաթիռ, 59 ցամաքային մեքենա և 375 փրկարար։

Թուրքիայում վերջին օրերին տիրում է շատ շոգ եղանակ։ Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 45 աստիճանը, ինչը նպաստում է բնական հրդեհների առաջացմանը։ Չանաքքալեում և Բոդրոմում ևս խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։