Այս պահի դրությամբ՝ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ
![]() «Այս պահի դրությամբ՝ հատել ենք 25 000 մասնակիցների սահմանը. Երևան՝ 14 915 մասնակից, մարզեր՝ 9 630 մասնակից ու էլեկտրոնային ստորագրության տեսքով՝ 455 մասնակից: Սա հրաշալի արդյունք է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: «Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ պես ևս մեկ մարդ, որը դեռևս չի մասնակցել: Խոսեք նրա հետ, ձեռքից բռնեք, տարեք քվեարկության տեղամաս: Պետք է արագ կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- շարունակեց Չալաբյանը: Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նրանք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք են իրականացնում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
