Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կոչ է արել բանակը պատրաստել պատերազմի
![]() Ֆրանսիան պետք է պատրաստվի բարձր ինտենսիվության պատերազմի, հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդը։ Ֆրանսիայի խորհրդարանի նախօրեին ընդունվել է մինչև 2030 թվականը ռազմական պլանավորման մասին օրենքը։ Այն ենթադրում է 413 միլիարդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար։ Դրանցից 16 միլիարդ եվրոն պետք է ուղղվի զինամթերքի պաշարների համալրմանը, 5 միլիարդ եվրոն՝ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ևս 5 միլիարդ եվրոն՝ հետախուզական աշխատանքներին։ Միջոցների մի մասը կուղղվի նաև բանակի արդիականացմանը, մասնավորապես՝ 10 միլիարդ եվրո՝ նորարարության, 6 միլիարդ եվրո՝ ռազմատիեզերական ուժերի զարգացմանը, 4 միլիարդ եվրո՝ կիբերանվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների ամրապնդմանը։ Առաջիկա յոթ տարիների ընթացքում ֆրանսիական բանակի անձնակազմի թիվը պետք է հասցվի 275 հազարի։ Նախատեսվում է նաև պահեստազորայինների թվի ավելացում, ասել է Բուրկհարդը։ «Պահեստազորը չափազանց կարևոր է: Այսօր մենք ունենք մոտ 40000 պահեստազոր։ Նոր օրենքի նպատակն է մինչև 2030-2035 թվականը հասնել այն մակարդակի, որ երկու ակտիվ զինվորականի դիմաց ունենանք մեկ պահեստազորային։ Սա մեծ խնդիր է»,- հավելել է նա։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
