«Ինչպե՞ս նայեմ թերսնուցվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել». Գեղամ Ստեփանյան
![]() «Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել բոլորին»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող Արցախի ապաշրջափակման պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթն այսպես սկսեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այսօր ահազանգի կոչնակ հնչեցնելու հերթական պահն է, որը բոլորս միասին պետք է անենք: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը՝ երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում՝ ձեթ կամ շաքարավազ ստանալու համար... Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց Ստեփանյանը: Դիմելով ռուս խաղաղապահներին՝ կոչ արեց տեր կանգնել մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
