Բայդենն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը «շատ լավ է անցել»
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսից մեկնելուց առաջ ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «շատ լավ է անցել»։ Բայդենն ասել է, որ ինքը ոչ մի ճանապարհ չի տեսնում, որպեսզի Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին մինչև ռազմական գործողությունների ավարտը, սակայն հավելել է, որ ուկրաինացի զինվորականները «լավատեսորեն» են տրամադրված հակահարձակման հարցում: Բայդենը նաև ասել է, որ «աշխատում» է Ուկրաինա նոր հրետանային համակարգերի հնարավոր տեղափոխման հարցով։ Սպիտակ տունը, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածել է գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարություն. «Այսօր նախագահ Ջո Բայդենը հանդիպեց մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ քննարկելու, թե ինչպես ենք մենք պաշտպանելու ժողովրդավարական արժեքները: ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և ավելի միասնական, քան երբևէ»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
