Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.

Մասքը նախատեսում է բացել իր սեփական AI ստարտափը

1456
Չորեքշաբթի, 12 հուլիսի, 2023 թ., 22:24
Մասքը նախատեսում է բացել իր սեփական AI ստարտափը

Ապրիլին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Մասքը նախատեսում է բացել իր սեփական AI (արհեստական բանականության) ստարտափը։
«Հայտարարում ենք xAI-ի ձևավորման մասին՝ իրականությունը հասկանալու համար»,- գրել է Մասքը։ Ըստ նախագծի կայքի՝ xAI-ն առանձին ընկերություն է, սակայն սերտորեն համագործակցելու է X Corp-ի, (Twitter) Tesla-ի և մյուսների հետ՝ առաջընթաց գրանցելու «տիեզերքի իրական էությունը հասկանալու»՝ իրենց առաքելության մեջ:
Մասկի xAI թիմը ներառում է նաև մի շարք AI փորձագետներ, ովքեր աշխատել են այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են GPT-3.5 և GPT-4, AlphaStar, AlphaCode, Inception և Minerva, ըստ կայքի:
Նշվում է, որ հուլիսի 14-ին Twitter Spaces-ում տեղի կունենա զրույց, որի ընթացքում օգտատերերը կկարողանան իրենց հարցերն ուղղել xAI թիմին։