«Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել». Մասքի հայտարարությունն սկանդալ է առաջացրել
![]() Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը խոսել է Ուկրաինայի հակահարձակման մասին և ափսոսացել կյանքի ծաղիկ հասակում գտնվող ռուս և ուկրաինացի երիտասարդների համար: Twitter-ում նա գրել է, որ ուկրաինական հակահարձակման «ձախողման» դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա գրավել էլ ավելի շատ տարածքներ։ Գործարարն ասել է, որ խրամատներում, «չունենալով տարածքային ձեռքբերումներ, մեռնում է ռուս ու ուկրաինացի երիտասարդության ծաղիկը»։ «Որ կողմն էլ հարձակման անցնի ուժեղ ամրացված դիրքերի դեմ, շատ ավելի շատ զինվորներ կկորցնի: Ավելին, Ռուսաստանը թվաքանակով ~ 4:1 գերազանցում է Ուկրաինային, այնպես որ նա կհաղթի քայքայման պատերազմում, եթե նույնիսկ կորուստները հավասար լինեն», - կարծում է Մասքը: Նա նաև առաջարկում է, որ «եթե ուկրաինական հարձակումը ձախողվի մեծ կորուստներով», ապա Ռուսաստանը «շատ ավելի շատ տարածքներ կգրավի» իր հակագրոհի ժամանակ։ Միլիարդատիրոջ խոսքով՝ հենց այդ գործոնն է Ուկրաինայի զինված ուժերին հետ պահում լայնածավալ հակահարձակումից։
|

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
