Զելենսկին Ուկրաինայի Ազգային գվարդիայի նոր հրամանատար է նշանակել
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնդապետ Ալեքսանդր Պիվնենկոյին նշանակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի նոր հրամանատար, հայտնում է ուկրաինական Strana.ua թերթը։ Նշվում է, որ 2023 թվականի մարտին Պիվնենկոն ստացել է Ուկրաինայի հերոսի կոչում։ Եղել է Ազգային գվարդիայի 3-րդ օպերատիվ բրիգադի հրամանատարը, որը մասնակցել է Բախմուտի համար մղվող մարտերին (քաղաքի ռուսերեն անվանումը՝ Արտեմովսկ)։ Պիվնենկոյի նախորդը Յուրի Լեբեդն էր։ 2022 թվականի հունվարին, երբ Ազգային գվարդիայի ժամկետային զինծառայողը գնդակահարեց հինգ մարդու Դնեպրի Յուժմաշ գործարանում, Զելենսկին երկու հրամանագիր ստորագրեց։ Նա մեկ հրամանագրով Միկոլա Բալանին ազատեց Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից։ Մեկ այլով Լեբեդը նշանակվեց Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հունվարի 27-ին ուկրաինական Դնեպրում ժամկետային զինծառայողը զինապահեստից հանել էր ԱԿ-47 ինքնաձիգը և կրակ բացել պահակատանը, որտեղ ավելի քան 20 մարդ է եղել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ: Եվս 5 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Հանցագործությունից հետո զինծառայողը զենք-զինամթերքով դիմել էր փախուստի դեպքի վայրից։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
