«Ուկրաինայի համար սառեցված հակամարտությունը պետականության ավարտ կնշանակի». Պոդոլյակ
![]() Հաշվի առնելով Ուկրաինայի և Ռուսաստանի ռեսուրսները՝ երկրների միջև պատերազմը չի կարող տարիներով ձգվել, Meduza-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով, Ուկրաինայի ռեսուրսային ներուժն աստիճանաբար աճում է։ «Չնայած նրան, որ մեր երկիրը զենքն արագ չի ստանում, ապագայում մատակարարումների տեմպերը կավելանան, քանի որ մեր երկրի ռազմարդյունաբերական համալիրներն ու գործընկերներն ավելի ու ավելի ինտենսիվ են աշխատում»,- նշել է Պոդոլյակը։ Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության ռեսուրսները աստիճանաբար կրճատվում են։ Պոդոլյակի խոսքով՝ Մոսկվան արդեն ծախսել է գրեթե այն ամենը, ինչ ուներ մինչ պատերազմը, և նոր ծավալի զենքի և հրթիռների արտադրության համար այլ վայրերից ավելի շատ նյութեր գնելը հղի է պատժամիջոցներով սահմանված շուկայում մատակարարներ գտնելու դժվարություններով։ «Ինչո՞ւ Ուկրաինան չի համաձայնի սառեցնել պատերազմը. թվում է, թե պատերազմի սառեցումն Ուկրաինայի համար լավագույն սցենարն է, քանի որ թշնամին այսօր չի կարող ամբողջությամբ գրավել երկիրը։ Բայց ես չեմ տեսնում պոտենցիալ, որ այս պատերազմը վերածվի սառեցված հակամարտության: Որովհետև Ուկրաինայի համար դա կնշանակի պետության գոյության վերջ»,- կարծում է Երմակի խորհրդականը։ Պոդոլյակը հավելել է, որ «միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանը դեռ կառչած մնա այս սցենարից, ապա ժամանակ կունենա տնտեսության լրացուցիչ ռազմականացում և բանակի արդիականացում իրականացնել, ինչը, իր հերթին, ապագայում կբերի նոր պատերազմի»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
