Ինչու են երեխաները մահանում փակ ավտոմեքենաների մեջ
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ողբերգություն է տեղի ունեցել Արցախի Մարտակերտ քաղաքում: Տանը միայնակ մնացած 3 և 6 տարեկան երեխաները մտել են կայանած մեքենայի մեջ, քնել ու մահացել: Նման ողբերգությունները շատ հաճախ են ամբողջ աշխարհում երեխաների մահվան պատճառ դառնում: Պատճառն այն է, որ օրինակ, երբ փողոցում ջերմաչափը ցույց է տալիս 30 աստիճան, օդորակիչի բացակայության և փակ պատուհանների պարագայում մեքենայում ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանից: Միաժամանակ, արևի տակ մեքենայի սարքավորումների վահանակի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 70 աստիճան Ցելսիուսի, ղեկի մոտ՝ 53 աստիճան, նստատեղերի վրա՝ 51 աստիճան։ Այդ պայմաններում երեխայի հագուստը 10 րոպեում տաքացվում է մինչև 50 աստիճան։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այդ դեպքում մարմնի հետ: Սա բավական է, որ երեխան բառացիորեն եփվի սրահում։ 5 րոպե անց նա սկսում է խեղդվել։ Նրա արյան մեջ թթվածնի մակարդակը նվազում է, ճնշումն իջնում է։ Ուղեղը, թոքերը և սիրտը սկսում են թթվածնային քաղց զգալ: Եթե երեխան կապված է մեքենայի նստատեղին, ապա նա չի կարող շարժվել արյան շրջանառությունը լավացնելու համար, և սկսում է կորցնել գիտակցությունը: Ուստի, եթե հետկապես ամռանը կողպված մեքենայում երեխաներ եք տեսնում, անտարբեր մի անցեք կողքով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Զանգահարեք 911 կամ 103: Ի դեպ, ջերմահարումից ոչ պակաս երեխաների համար մահացու վտանգավոր է նաև ցրտահարումը, որը ևս հաճախ է պատահում ձմռանը փակ մեքենայի մեջ մնացած երեխաների հետ: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
