Նորվեգական հյուրանոցում սպանել են ուկրաինուհու. կասկածվում է ադրբեջանցի կենակիցը
![]() Նորվեգիայում փախստականների համար նախատեսված հյուրանոցում դաժանաբար սպանել են Ուկրաինայի 30-ամյա քաղաքացուն. նրա 30-ամյա զուգընկերոջը՝ Ադրբեջանից, կասկածում են կնոջ սպանության մեջ։ Սպանությունը տեղի է ունեցել Բերգենի կենտրոնի մոտ գտնվող Magic Hotel Solheimsviken հյուրանոցում։ Հյուրանոցում բնակվում են Ուկրաինայից փախստականներ։ Երեխան բնակվելիս է եղել մոր հետ նույն հյուրանոցում, սակայն հայտնի չէ՝ արդյոք սպանության պահին մոր մոտ է եղել։ Մահացած կնոջը գտել են հյուրանոցի աշխատակիցները։ Նրան գտել են սենյակներից մեկում։ Բժիշկները փորձել են փրկել ուկրաինուհուն, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է։ Նորվեգիայի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել, թե կոնկրետ ով է սպանել ուկրաինուհուն՝ նշելով, որ հետաքննություն է ընթանում։ Սպանության մեջ կասկածվողը ադրբեջանցի էր։ Հենց նա էլ եղել է ուկրաինուհու երեխայի հայրը։ Հինգշաբթի օրը ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Տղամարդը կտրականապես հերքում է իր մեղքը, սակայն ոստիկանությունը պնդում է, որ ապացույցներ ունի սպանությանը նրա մասնակցության մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
