Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Բուրյաթիայում ռաֆթինգի ժամանակ ռուս զբոսաշրջիկներ են անհետացել

689
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 19:12
Բուրյաթիայում ռաֆթինգի ժամանակ ռուս զբոսաշրջիկներ են անհետացել

Ինչպես հայտնում է Baza թելեգրամ-ալիքը, Բուրյաթիայում մի քանի զբոսաշրջիկներ են անհետացել։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կաբանսկի շրջանի Վիդրինո գյուղի մոտակայքում գտնվող Սնեժնայա գետով ռաֆթինգի ժամանակ միանգամից չորս կատամարան է շրջվել։ Փրկարարներն արդեն սկսել են որոնողական աշխատանքները։ Նրանք մինչ այժմ գտել են մեկ դատարկ կատամարան։

Երեք մարդ կարողացել է ափ դուրս գալ, իսկ 5-ի՝ 2 աղջկա և 3 տղամարդու ճակատագիրը դեռևս անհայտ է։