Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին. հայտնի է 5 զոհի և 40 վիրավորի մասին
![]() Հուլիսի 6-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Լվովին։ Հայտնի է 5 զոհվածի մասին, վնասվել է մոտ 50 շինություն։ Պատերազմի սկզբից ի վեր սա Լվովի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամենամեծ հարձակումն է, հայտնում են տեղական իշխանությունները: Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովյը հայտնում է, որ հրթիռի բեկորները հարվածել են բնակելի շենքին։ «Շտապ օգնության աշխատակիցները մարդկանց դուրս են բերում փլատակների տակից»,- գրել է նա թելեգրամ-ալիքում։ Վերջին տվյալներով, զոհվել է հինգ մարդ՝ 32-ից 63 տարեկան չորս կին և 35 տարեկան 1 տղամարդ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 40-ի։ Վնասվել է մոտ 60 բնակարան և 50 ավտոմեքենա։ Քաղաքապետը հավելել է, որ տների տանիքները պարզապես պայթել են, վնասվել է գրասենյակային համալիրը, Լվովի պոլիտեխնիկական համալսարանի հանրակացարանը։ Տեղում գործում է օպերատիվ շտաբ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
