Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Ստեղծված իրավիճակը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է». Արցախի պետնախարար

531
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 10:36
«Ստեղծված իրավիճակը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է». Արցախի պետնախարար

«Արցախցիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են հիգիենայի տարրական պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունից, առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել, գյուղատնտեսությամբ զբաղվողները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ»,- շրջափակման հետևանքով Արցախում խորացող ճգնաժամին նվիրված Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նրա խոսքով՝ այս ամենը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է: