«2-3 ամսում կարելի է կտրուկ փոփոխություն մտցնել». Վարդան Օսկանյան
![]() ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով այսօր միացել է «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ չի հետևել ընթացքին, մամուլից է որոշ մանրամասներ իմացել. «Անկախ նրանից՝ Փաշինյանը ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, մի բան հստակ է. ՀՀ որևէ նախկին նախագահ, իշխանություն, երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասել»: Հարցին՝ ստեղծված իրավիճակից դիվանագիտական ճանապարհով դուրս գալու ելքեր կա՞ն, Օսկանյանը նշել է. «Լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանը փորձում է անել... Սա ազգային, գոյատևման խնդիր է, պետք է համարձակություն ունենալ՝ բանակցություններն այլոց հանձնելու: Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ՝ 2-3 ամսվա ընթացում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, բացի այդ, Փաշինյանը պետք է 3 ամիս լռի. նրա խոսելը մեր գլխին բերել է պատերազմ»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
