Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է «Վագներ»-ի ապստամբությունը

705
Երկուշաբթի, 03 հուլիսի, 2023 թ., 14:48
Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է «Վագներ»-ի ապստամբությունը

Հունիսի 23-25-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության և նրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները չեն ազդել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի վրա, այս մասին այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Այդ ծրագրերը ձախողվել են առաջին հերթին այն պատճառով, որ ԶՈՒ անձնակազմը հավատարմություն է դրսևորել երդմանը և զինվորական ​​պարտքին։ Սադրանքը չի ազդել զորքերի վրա»,- ասել է նա։