Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանի նպատակն է` թույլ չտալ, որպեսզի մարդիկ պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն». Տ. Աբրահամյան

577
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 12:12
«Ադրբեջանի նպատակն է` թույլ չտալ, որպեսզի մարդիկ պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին:
Ադրբեջանի առաջնային նպատակն է՝ տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն:
Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր՝ մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել»: