Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Crédit Mutuelle-ի գրասենյակը
![]() Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները։ Ոստիկանության դաժանության դեմ բողոքող ցուցարարները այրել են Նանտերում գտնվող Crédit Mutuelle բանկի գրասենյակը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Քաղաքը կարծես պատերազմի կիզակետում լինի՝ քարուքանդ եղած ասֆալտ, արմատախիլ արված թփեր, ռեստորանների շրջված սեղաններ, ջարդված ցուցափեղկեր, այրված աղբամաններ, կոտրված պատնեշներ: Ցուցարարները մտադիր չեն կանգ առնել։ Նրանք կոտրել են Նանտերի կենտրոնական մետրոյի կայարանի մոտ գտնվող բանկի շենքի ապակիներն ու այրել այն։ Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ։ Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն երկու օր։ Երիտասարդները հրդեհում են մեքենաներ և գրասենյակային շենքեր. ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի առավոտյան հայտնել է 150 մարդու բերման ենթարկելու մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
