Մարոկկոն հետ է կանչել Շվեդիայի դեսպանին Ղուրանի այրման պատճառով
![]() Հունիսի 28-ին Մարոկկոյի կառավարությունը Ստոկհոլմից հետ է կանչել իր դեսպանին՝ ի նշան բողոքի՝ Շվեդիայի մայրաքաղաքում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի այրումից հետո, հայտնել է հյուսիսաֆրիկյան թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ Դիվանագետը հետ է կանչվել խորհրդակցությունների համար՝ անորոշ ժամկետով, ասվում է գործակալության կայքում։ «Թագավորի բարձրագույն հրամանի համաձայն՝ Ռաբաթ է կանչվել Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, խորհրդակցությունների է կանչվել նաև Ստոկհոլմում գտնվող դեսպանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աֆրիկյան երկրում Ղուրանի այրումն անվանվել է անպատասխանատու և թշնամական արարք, որն անտեսում էր «ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների զգացմունքները» սուրբ ժամանակաշրջանում: Չորեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին, Ստոկհոլմում 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան պատռել է Ղուրանի էջերը, սրբել կոշիկները դրանցով, ապա բեկոն լցրել գրքի մեջ և այրել Կուրբանի առաջին օրը քաղաքային մզկիթի մոտ։ Ոստիկանությունը վկայակոչել է դատարանի որոշումը, որը չեղյալ է համարել մուսուլմանների սուրբ գրքի այրման հետ կապված ցույցերի՝ իշխանությունների կողմից սահմանված արգելքը։ Միևնույն ժամանակ Ստոկհոլմի ոստիկանությունը համալրման ուժեր է կանչել ամբողջ երկրից՝ բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունները կանխելու համար։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
