Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ.

ՀՀ իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ. «Ժողովուրդ»

413
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 09:06
ՀՀ իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած անվտանգային պայթյունավտանգ իրավիճակին՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերին այդպես էլ չի հաջողվում ներքին տարաձայնությունները մի կողմ դնել ու գոնե այս իրավիճակում մեկ բռունցք դառնալ:
Այն, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների ջրերը վաղուց մի հունով չեն գնում, ակնհայտ է. որքան էլ հրապարակային հայտարարություններով փորձում են սիրաշահել իրար, բայց ներքին տարաձայնությունները թաքցնել չի լինում: Մեր հավաստի տեղեկություններով՝ այս ընթացքում Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ, անգամ չեն տեղեկացնում՝ ինչ են բանակցում Վաշինգթոնում կամ Մոսկվայում: Անգամ Արայիկ Հարությունյանի համար է մեծ խնդիր դարձել Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատելը»:

Մանրամասները՝ թերթի համարում: