Յարոսլավլը տուգանքներ է սահմանել թքելու համար
614
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 21:54
![]() Յարոսլավլի մարզը դարձել է Ռուսաստանում առաջին շրջանը, որը տուգանքներ է սահմանել հասարակական վայրում թքելու համար։ Այս մասին հայտարարել է Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Էվրաևը, փոխանցում է РИА Новости-ն։ «Յարոսլավլի մարզն առաջինն էր երկրում և երրորդն է աշխարհում, որը պատասխանատվություն է սահմանել թքելու համար… Մենք առաջինն ենք երկրում, և մեզնից բացի աշխարհում միայն երկու երկրներ ունեն նման վարչական պատասխանատվություն՝ Սինգապուրը և Ղազախստանը։ Եվ հիմա երրորդ երկիր է հայտնվել՝ սա Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասել է Էվրաևը։ Տարածաշրջանային կառավարությունից գործակալությանը հայտնել են, որ հասարակական վայրում թքելու համար տուգանքի չափը կազմում է 1,5 հազար ռուբլի, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 3 հազար ռուբլի։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
