Իրանն աշխարհում երրորդ խոշորագույն գազ արտադրողն է
![]() Միջազգային վիճակագրության համաձայն, Իրանը 2022 թվականին գազի խոշորագույն արտադրողների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել: Այն նաև աշխարհում նավթ արդյունահանող ութերորդ երկիրն է։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հրապարակվել է Էներգետիկայի միջազգային ինստիտուտի կողմից պատրաստված՝ 2023 թվականի համաշխարհային էներգետիկ վիճակագրության 72-րդ տարեկան զեկույցը։ Այս զեկույցը նախկինում 70 տարի հրապարակել էր բրիտանական British Petroleum ընկերությունը, սակայն անցյալ տարի ընկերությունը անսպասելիորեն հայտարարեց, որ այլևս նման զեկույցներ չի հրապարակելու, և նման աշխատանք կիրականացնի մասնագիտացված ինստիտուտը, որը կոչվում է Էներգետիկայի միջազգային ինստիտուտ։ Իրանում նավթի արդյունահանումը 2022 թվականին աճել է 4,1%-ով և հասել օրական 3,313 մլն բարել նավթի և հեղուկի՝ չնայած շարունակվող պատժամիջոցներին։ Այս զեկույցում նշվում է նաև 2022 թվականին բնական գազի համաշխարհային արդյունահանման 0,2% անկման մասին։ Աշխարհում բնական գազի ընդհանուր արդյունահանումն այս տարի նվազել է մինչև 4,048 տրիլիոն խմ։ Այնուամենայնիվ, Իրանի գազի արդյունահանումն աճել է 1,1 տոկոսով՝ 2022 թվականին հասնելով 259 միլիարդ խորանարդ մետրի։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
