Շվեյցարիան բացատրել է՝ ինչու է մերժել Ուկրաինային Leopard 1 տանկեր փոխանցելու առաջարկը
![]() Շվեյցարիան մերժել է Ruag SA ընկերության հայտը՝ 96 Leopard-1 A5 տանկ վաճառելու գերմանական Rheinmetall կոնցեռնին՝ դրանք հետագայում Ուկրաինա տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։ Նշվում է, որ խորհուրդը «առաջնահերթություն է տվել Շվեյցարիայի չեզոքության քաղաքականության ասպեկտներին»։ Խորհուրդը հավելել է, որ «96 տանկի վաճառքը հնարավոր չէ գործող օրենսդրության համաձայն»։ Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը 2024 թվականին Ուկրաինային կփոխանցի 14 Leopard 2 A4 տանկ։ Համապատասխան համաձայնագիրը վերջերս ստորագրել են Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի պաշտոնյաները, ինչպես նաև Rheinmetall-ի ներկայացուցիչները։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականին արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի քանակն էապես չի ազդի ռազմական գործողությունների վրա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում օտարերկրյա տեխնիկան «մեծ ոգևորությամբ այրվում է»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
