Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Սիրիայում ձերբակալվել են «Վագներ»-ի հրամանատարները

556
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 23:30
Սիրիայում ձերբակալվել են «Վագներ»-ի հրամանատարները

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է «Վագներ» ՄՌԸ-ի՝ Սիրիայի հարավի Ալ-Սուվեյդա քաղաքում տեղակայված մասնաճյուղի ղեկավարին։ Այս մասին հայտնում է սաուդյան Al-Hadas հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հմեյմիմ ավիաբազայում ձերբակալվել են նաև «Վագներ»-ի 3 բարձրաստիճան հրամանատարներ։ Բացի այդ, ոստիկաններն այցելել են մասնավոր ռազմական ընկերության՝ Դեյր էզ Զորում, Համայում և Դամասկոսում գտնվող գրասենյակներ։