Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Մեդվեդչուկի կնոջ բազմամիլիոնանոց ունեցվածքի վրա կալանք է դրվել

600
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 19:42
Մեդվեդչուկի կնոջ բազմամիլիոնանոց ունեցվածքի վրա կալանք է դրվել

Դատարանը կալանք է դրել ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի հերթական ակտիվների վրա՝ ավելի քան 300 միլիոն գրիվնա ընդհանուր արժողությամբ, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Բորիսպիլի շրջանի դատախազության պահանջով դատարանը կալանք է դրել 9,5 հեկտար տարածքով՝ անտառտնտեսության նպատակով հողատարածքների և անբաժանելի գույքային համալիրի՝ որսորդական և սպորտային-սիրողական ձկնորսական բազայի վրա՝ 3021 քմ մակերեսով։ Այս գույքի արժեքը կազմում է ավելի քան 303 մլն գրիվնա»,- ասվում է հաղորդագրության մեջ։