Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Պուտինը բացահայտել է Ուկրաինայի կորուստները հակահարձակման ժամանակ

526
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 17:12
Պուտինը բացահայտել է Ուկրաինայի կորուստները հակահարձակման ժամանակ

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման սկզբից կորցրել են 259 տանկ և 780 զրահամեքենա, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի գործադիր գրասենյակում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի Դաշնության ղեկավարի խոսքով՝ Օրեխովսկու ուղղությամբ, որը հակառակորդը հարձակման հիմնական ուղղություն է համարում, միայն վերջին 7 օրվա ընթացքում ուկրաինական բանակը կորցրել է 280 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 41 տանկ և 102 զրահամեքենա։ Սա, ինչպես նշել է Պուտինը, մեծ մասամբ Ռուսաստանի զինված ուժերի աշխատանքի արդյունքն է։