Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Լատվիան այլևս վիզաներ չի տրամադրի ռուսներին

514
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 23:54
Լատվիան այլևս վիզաներ չի տրամադրի ռուսներին

Լատվիան կդադարեցնի վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին. հունիսի 26-ից երկրի բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները դադարեցրել են դիմումների ընդունումը՝ Ռուսաստանի Դաշնությունում «ներքաղաքական իրադարձությունների անկանխատեսելի զարգացումների» պատճառով, ասվում է հանրապետության ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ գերատեսչությունում նշել են, որ կքննարկեն բոլոր այն վիզաների դիմումները, որոնք սկսել են մշակվել մինչև հունիսի 25-ը։

Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, երբ Ռուսաստանում զինված ապստամբության փորձ կատարվեց, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ երկիրը հումանիտար կամ այլ վիզաներ չի տրամադրի ռուսներին «իրադարձությունների հետ կապված»։