Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է «Վագներ»-ի ապստամբությունը
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է Ռուսաստանում «վագներականների» ապստամբությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և նրա մերձավոր դաշնակիցները ներգրավված չեն եղել «Վագներ»-ի ապստամբության մեջ։ Հունիսի 26-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հայտարարությունը մեջբերում է CNN-ը։ «Նրանք համաձայնեցին ինձ հետ, որ մենք Պուտինին որևէ առիթ չենք տա… դրա համար մեղադրելու Արևմուտքին կամ դրանում մեղադրելու ՆԱՏՕ-ին»,- ասել է Բայդենը: «Մենք հասկացրել ենք, որ մենք դրանով չենք զբաղվում, մենք սրա հետ կապ չունենք, սա ռուսական համակարգի ներքին պայքարի մի մասն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Բայդենն ասել է, որ դեռ վաղ է Ռուսաստանում ապստամբության հետևանքների մասին «վերջնական եզրակացություններ անելը»։ Ջո Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է սերտ համագործակցության մեջ մնալ դաշնակիցների և գործընկերների հետ՝ շարունակելով հետևել իրավիճակի զարգացմանը։ «Այս ամենի վերջնական արդյունքը դեռ պետք է տեսնել, բայց անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, ես կշարունակեմ երաշխավորել, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները սերտորեն համահունչ լինեն այն բանի հետ, թե ինչպես ենք մենք ընկալում և արձագանքում իրավիճակին: Կարևոր է, որ մեր գործողությունները լիովին լինեն համակարգված»,- ասել է նա։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
