Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

25 հազար դոլար՝ երեխայի համար. Ուկրաինայում ձերբակալել են երեխաների վաճառքով զբաղվողի

486
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 21:54
25 հազար դոլար՝ երեխայի համար. Ուկրաինայում ձերբակալել են երեխաների վաճառքով զբաղվողի

Ուկրաինայում ձերբակալվել է տղամարդ, ով կասկածվում է երեխաների թրաֆիքինգի կազմակերպման համար, երկուշաբթի հայտնել է Ուկրաինայի սահմանային ծառայությունը։
«25 հազար դոլար՝ երեխայի համար. սահմանապահները բացահայտել են երեխաների թրաֆիքինգի սխեման: Մալյե Սելմենսի անցակետում սահմանապահներն ազգային ոստիկանության և ՈւԱԾ-ի հետ միասին ձերբակալել են մի տղամարդու: Նա ուղեկցել է մի կնոջ, ով պետք է «վաճառեր» իր մեկամյա որդուն Սլովակիայում»,- ասվում է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։ Ենթադրվում է, որ Անդրկարպատյան շրջանի բնակիչը ֆինանսական ծանր վիճակում գտնվող կանանց է փնտրել և համոզել նրանց՝ վաճառել իրենց երեխաներին։ Մայրը պետք է հատեր սահմանն ու երեխային հանձներ հանցակիցներին։ Արդյունքում կինը պետք է ստանար 5 հազար դոլար, իսկ կազմակերպիչը՝ 20 հազար դոլար։ Տղամարդուն սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։