Թալիբները վերադարձնում են Աֆղանստանի կանանց «ազատ մարդկանց» կարգավիճակը
![]() Թալիբների գերագույն առաջնորդ Էմիր Հայբաթուլլահ Ախունդզադան հայտարարել է աֆղան կանանց «ավանդական ճնշումից» ազատելու և նրանց «ազատ մարդկանց» կարգավիճակը վերադարձնելու մասին, հայտնում է Aljazeera գործակալությունը։ Թալիբները, ըստ Ախունդզադայի՝ մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ իր ուղերձում, «կոնկրետ միջոցներ» են ձեռնարկել կանանց շարիաթի իրավունքները պաշտպանելու և նրանց ավանդական ճնշումներից, այդ թվում՝ հարկադիր ամուսնությունից փրկելու համար: Նա նաև ընդգծել է, որ երկրում վերականգնվել է աֆղան կանանց՝ «ազատ և արժանի մարդկանց» կարգավիճակը, և բոլոր կառույցները պարտավոր են ապահովել նրանց՝ ամուսնանալու, ժառանգություն ստանալու և այլ իրավունքները։ «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել կանանց վիճակը բարելավելու համար, որպեսզի նրանց ապահովենք հարմարավետ և բարեկեցիկ կյանք՝ համաձայն իսլամական շարիաթի»,- ասել է թալիբների առաջնորդը՝ նշելով, որ Աֆղանստանում կանանց խնդիրները կապված են նաև «20-ամյա օկուպացիայի բացասական կողմերով»: 2023 թվականի հունվարին Աֆղանստանում թալիբների կառավարության կրթության նախարարությունն արգելեց մասնավոր բուհերին՝ ընդունել կանանց ընդունելության քննություններ: Նախարարության գրության մեջ ասվում էր, որ արգելքը խախտելու համար բուհերը կենթարկվեն դատական պատասխանատվության։ 2021 թվականի օգոստոսին իշխանության գալուց հետո թալիբները խոստացան հարգել կանանց իրավունքները, սակայն շուտով սկսեցին սահմանափակումներ մտցնել։ 2021 թվականի սեպտեմբերին նրանք փոխել են համալսարանների կանոնները. տղամարդկանցից և կանանցից պահանջվում էր առանձին սովորել և դասի գալ՝ խիստ դրես-կոդի համաձայն, ինչը ենթադրում է լիակատար հավատարմություն իսլամի ավանդույթներին, ինչպես հասկանում են թալիբները: Իսլամիստները լուծարեցին կանանց գործերի 20-ամյա նախարարությունը, աղջիկների համար սահմանափակեցին դպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը, կանանց արգելեցին սպորտով զբաղվել, իսկ հեռուստահաղորդավարներն ստիպված էին հիջաբ կրել: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
